Անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Կուրտ Զուման ժամանակավորապես հեռացվել է թիմից, տուգանվել իր ակումբի կողմից նման դեպքերում հնարավոր առավելագույն չափով՝ 250 հազար ֆունտ ստերլինգով և, բացի այդ, զրկվել է երկու իր կատուներից, հայտնում է BBC-ն:
Ամեն ինչ սկսվեց սոցցանցերում ֆրանսիացու եղբոր թեթև ձեռքով հայտնված տեսանյութից, որում Զուման ոտքով հարվածում է իր բենգալյան կատվին, այնուհետև հարվածում նրա դեմքին։
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ ֆուտբոլիստն այսպես է արձագանքել կատվի կոտրած ծաղկամանի պատճառով։
Մոտ 200 հազար մարդ առցանց ստորագրահավաքի է մասնակցել՝ պահանջելով, որ ֆուտբոլիստը պատասխանատվության ենթարկվի օրենքով սահմանված կարգով (Բրիտանիայում կենդանիների նկատմամբ բռնության համար նախատեսված են լուրջ տուգանքներ և մինչև 5 տարի ազատազրկում)։
Կենդանիների պաշտպանության բրիտանական թագավորական միությունը (RSPCA) առգրավել է երկու կատուներին: RSPCA-ն հայտնել է, որ Զումայի կատուները հետազոտվել են անասնաբույժների կողմից, նրանց առողջությանը ոչինչ չի սպառնում։
























































