Մաուրիսիո Պոչետինոն այս ամառ կարող է լքել ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է լրագրող Ադրիան Գրենյեն։
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է արգենտինացի մասնագետին հրավիրելու հարցում։ Կարմիր սատանաների խաղացողները նույնպես կողմ են, որ Պոչետինոն գլխավորի թիմը։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է Մաուրիսիոյին ժամանակ տալ՝ իր ֆուտբոլային գաղափարներն իրականացնելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զինեդին Զիդանը հնարավոր է փոխարինի Պոչետինոյին ՊՍԺ-ում։
























































