«Բարսելոնան» մտադիր է բողոքարկել պաշտպան Դանի Ալվեշի որակազրկումը, որը վերջինս ստացել է Իտալիայի առաջնության հերթական տուրի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղում հեռացվելուց հետո (4-2): Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի քարտուղարությունը: Կատալոնական ակումբը բողոքարկման միջոցով մտադիր է մեկ խաղով կրճատել ֆուտբոլիստի որակազրկումը:
Հիշեցնենք՝ Ալվեշը կոպիտ խաղի համար կարմիր քարտ է ստացել «Աթլետիկոյի» դեմ խաղում: Ի դեպ, 38-ամյա բրազիլացին դարձել է «Բարսելոնայի» ամենատարեց ֆուտբոլիստը, որը հեռացվել է Լա Լիգայի խաղում:
Խաղի զեկուցագրում նշված է, որ Ալվեսը կանոնները խախտել է՝ չխաղալով գնդակին: Իսպանիայի Արքայական ֆուտբոլային ֆեդերացիային որոշել է նրան երկու խաղով որակազրկել: Այդ կերպ, բրազիլացին չի կարողանա մասնակցել «Էսպանյոլի» և «Վալենսիայի» դեմ խաղերին, որոնք կկայանան փետրվարի 13-ին և փետրվարի 20-ին համապատասխանաբար:
























































