Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ երկորդ խաղում ՈՒԵՖԱ ՉԼ գավաթակիր Լոնդոնի «Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Հիլալին» ու դուրս եկավ եզրափակիչ։
Լոնդոնյան թիմի միակ գոլը խփեց Ռոմելու Լուկակուն:
Եզրափակիչում «Չելսին» կմրցի բրազիլական «Պալմեյրասի» հետ: Այն կկայանա փետրվարի 12-ին:
























































