Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը խոսել է առաջիկա նպատակների մասին։
«Ապագայի հետ կապված՝ երեք հիմնական նպատակ ունեմ։ Ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների Լիգան, Պորտուգալիայի հավաքականի կազմում դառնալ աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, ինչպես նաև արժանանալ «Ոսկե գնդակին»,-պորտուգալացու խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆելիշը մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
























































