Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է La Tercera-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։
Անգլիական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Ինտերում» աշխատել է չիլիացու հետ և ցանկանում է վերջինիս հրավիրել իր ներկայիս թիմ։
Ընթացիկ մրցաշրջանում Վիդալը «ներաձուրիների» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































