«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը նոր որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ և փոխել է իր որոշումը ներկայիս թիմի ճամբարից հեռանալու մասին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա խաղացողը գոհ է նոր մարզիչ Անտոնիո Կոնտեից և կարծում է, որ նրանք կկարողանան հաջողության հասնել։
Նշենք, որ Քեյնի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի շրջանակում «Տոտենհեմը» առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը։
























































