ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է իր հարազատ ակումբի՝ «Միլանի» հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին. իտալական թիմից նա հեռացավ 2021/21 մրցաշրջանի ավարտին՝ ազատ խաղացողի կարգավիճակում.
«Ես միշտ երախտապարտ եմ Միլանին ու թիմի երկրպագուներին ամեն ինչի համար. հանրությունը գիտի, թե ինձ համար որքան բարդ էր ակումբից հեռանալը : Ես առաջվա պես երկրպագում եմ ակումբին:
Բոլորն ինձ մեղադրում էին, որ հեռացա ակումբից, բայց Միլանից վերջին զանգն այն մասին էր, որ նրանք նոր դարպասապահ են ձեռք բերել: ՊՍԺ-ն վաղուց էր ցանկանում ինձ հետ պայմանագիր կնքել, այդ իսկ պատճառով ընտրությունս հենց նրանց վրա կանգ առավ:
Նավա՞սը. ես նրա հետ խնդիր չունեմ, ինձ դուր է գալիս մեր մրցակցությունը»,- Դոնարումայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ընթացիկ մրցաշրջանում իտալացին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, որոնցում 7 անգամ կարողացել է դարպասն անառիկ պահել:
























































