Սենեգալի և Լիվերպուլի հարձակվող Սադիո Մանեն կիսվել է իր հույզերով Աֆրիկայի ազգերի գավաթում հաղթելուց հետո։
«Սա իմ կյանքի լավագույն օրն է և իմ կյանքի լավագույն գավաթը:
Ես հաղթել եմ Չեմպիոնների լիգան և մի քանի այլ գավաթներ, բայց այս գավաթը հատուկ է ինձ համար:
Ինձ համար Աֆրիկայի գավաթն ավելի կարեւոր է, քան Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Մանեի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































