«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կիսվել է իր էմոցիաներով Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Լա Լիգայի 23-րդ տուրի խաղից։
Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 4։2 հաշվով։ Օբամեյանգի համար այս հանդիպումն առաջինն էր «Բարսայի» կազմում։ «Առաջին անգամ նման ակումբի մարզաշապիկ հագնելն անհավանական զգացողություն է: Ուժեղ թիմային խաղ և մեծ հաղթանակ մեզ համար»,- գրել է Օբամեյանգը Instagram-ում։
Посмотреть эту публикацию в Instagram
























































