Ստրետֆորդի ոստիկանությունը բերման է ենթարկել «Միդլսբրոյի» երկրպագուին Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից հետո։
Երկրպագուն բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ իր 11-ամյա երեխային թողել է հյուրանոցում ու գնացել քաղաք՝ տոնելու իր թիմի հաղթանակը։ Իրավապահահ մարմինների աշխատակիցները հոգ են տարել երեխայի մասին մինչև՝ նրա մայրը ժամանել է հյուրանոց։
Հիշեցնենք՝ «Միդլսբրոն» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում 8-7 հաշվով հաղթել է ՄՅՈՒ-ին։