«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղը, հայտնում է մարզական լրագրող Նիլս Կերնը Թվիթերի իր էջում։
Ֆրանսիացին դեռևս լիովին չի վերականգնվել վնասվածքից, չնայած երեկ մասնակի սկսել է մարզումներն ընդհանուր խմբում։ Այսօրվա մարզումը նա ստիպված է եղել բաց թողնել։
Հիշեցնենք՝ Պրիմերայի 22-րդ տուրում «Ռեալն» ընդունել է «Էլչեին»։ Թիմերը ոչ-ոքի՝ 2-2 հաշվով են ավարտել հանդիպումը։ Այդ խաղում Բենզեման չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոցը։ Նա նաև վնասվածք է ստացել ու փոխարինվել 58-րդ րոպեին։
«Ռեալը» 50 միավոր է վաստակել 22 խաղում և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ «Էլչեն» 23 խաղից հետո 15-րդ տեղում է։
























































