«Բարսելոնայի» ղեկավարությունը չի արգելի թիմի գլխավոր մարզիչ Չավիին ընթացիկ մրցաշրջանի մնացած խաղերում դաշտ դուրս բերել կիսապաշտպան Ուսման Դեմբելեին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Կապտանռնագույնների գլխավոր մարզիչ կարող է ինքնուրույն որոշել՝ որքանով է անհրաժեշտ նրան խաղաժամանակ տրամադրելը։
Ավելի վաղ ֆրանսիացին չցանկացավ խզել կատալոնացիների հետ պայմանագիրը։ Եթե Դեմբելեն համաձայներ, ապա ազատ խաղացողի կարգավիճակ կստանար, և կատալոնացիները ստիպված կլինեին վճարել նրա աշխատավարձի մի մասն այնքան ժամանակ, քանի դեռ նոր ակումբ չէր գտնի իր համար։
Հիշեցնենք՝ Ուսմանի պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամառ։ Հունվարի տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» ցանկանում էր վաճառել նրա տրանսֆերը, սակայն տարբերակներ չգտավ։ Ֆուտբոլիստը նաև մերժեց կապտանռնագույնների՝ պայմանագիրը երկարաձգելու մի քանի առաջարկները։ Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ կա՛մ Դեմբելեն կհեռանա, կա՛մ չի խաղա։
























































