«Միդլսբրոյի» գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերը մեկնաբանել է Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը․
«Մենք հիացած ենք։ Սա Անգլիայի Գավաթի կախարդանքն է։ Մենք օգտվեցինք մեր շանսերից, բախտն էլ մեզ ժպտած ու խաղը հասցրինք մինչև 11-մետրանոց հարվածաշար։ Այս դեպքում դուք ոչինչ չեք կարող անել, պարզապես պետք է հույս ունենաք, որ ամեն ինչ լավ կլինի։
10 հազար երկրպագու մարզադաշտից երջանիկ հեռացավ․ հիանալի երեկո էր։ Ահա, թե ինչու են ամբողջ աշխարհի երկրպագուները վայելում Անգլիայի Գավաթը։ Չկա ավելի լավ բան, քան ուրբաթ երեկոյան «Օլդ Թրաֆորդում» տարած հաղթանակը»,- Ուայլդերի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Հիշեցնենք՝ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ՄՅՈՒ-ն պարտվել է 7-8 հաշվով։ ՄՅՈՒ-ի կազմում միակ վրիպումը Էնտոնի Էլանգայինն էր։
























































