«Կորինտիանսի» 33-ամյա բրազիլացի պաշտպան Վիլիանը խոսել է «Արսենալից» հեռանալու պատճառների մասին։
«Կյանքում լինում են պահեր, երբ փողերն այնքան էլ կարևոր չեն, և պետք է կենտրոնանալ նրա վրա, ինչը քեզ երջանկացնում է։ Պետք է գտնել մի վայր, որտեղ խաղալը քեզ համար հաճելի կլինի։
Դա այն է, ինչ ես չունեի «Արսենալում»։ Չէի ուզում միայն հանուն փողի մնալ այնտեղ։ Շատ այլ բաներ կան, որոնք ինձ համար ավելի մեծ նշանակություն ունեն։
Մտածեցի, որ միայն պայմանագրի պատճառով չեմ կարող մնալ։ Եթե մնայի, ո՞ւր կկորեին իմ մոտիվացիան ու հաճույքը։ Ահա թե ինչ նկատի ունեի։ Բոլորը տեսան, որ ես հեռացա, որ վերագտնեմ երջանկությունս։
Գերազանց նախագիծ էր, ու մենք հավատում էինք, որ ամեն ինչ կստացվի, բայց դա տեղի չունեցավ, դրա համար էլ ես որոշեցի հեռանալ ու անել այն, ինչն ինձ համար ավելի լավ կլինի։ Ես երջանիկ չէի, իսկ ուրախությունը ֆուտբոլիստի կյանքում կարևոր գործոն է»,- Վիլիանի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն։
























































