«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վիչենցո Իտալանոն կարծում է, որ Արթուր Կաբրալն ու Քշիշտոֆ Պյոնտեկն լիարժեք կփոխարինեն «Յուվենտուս» տեղափոխված Դուշան Վլահովիչին։
«Կարծում եմ, որ մենք հիանալի աշխատանք կատարեցինք ձմեռային տրանսֆերային շուկայում և չենք թուլացել»,- «Ֆիորենտինայի» մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան:
«Արթուրը բրազիլացի է, ուստի գնդակով վարպետորեն վարվելը նրա արյան մեջ է:
Բացի այդ, նա ֆիզիկապես ուժեղ է և կարող է հաջողությամբ շրջանցել հակառակորդին և գործել հարձակման առաջնագծում»,- հավելել է մարզիչը:
























































