Անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» ամենաշատն է գումար ծախսել տրանսֆերների վրա այս ձմռանը։ Այս մասին հաղորդում է Transfermarkt-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ անգլիական ակումբը, որի սեփականատերը աշնանը փոխվեց, տրանսֆերների վրա ծախսել է 120 մլն եվրո։
Ձմռանը թիմի կազմը համալրել են Դենիել Բյորնը, Բրունո Գիմարայնսը, Կրիս Վուդը և այլք։ Բյորնը 2019-ից հանդես էր գալիս «Բրայթոնում», ուր տեղափոխվել էր «Ուիգանից» 3,55 մլն եվրոյով։
Transfermarkt-ի տեղեկացմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 3,5 մլն եվրո է։
























































