«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ 24-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Չելսին»։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
«Ազնվականները» տրանսֆերային պատուհանի վերջին օրը հարցում էին արել ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ, բայց չէր հաջողվել ձեռք բերել խաղացողին։
Նշվում է, որ «Չելսին» դեռ ուզում է ստանալ հարձակվողին, երբ նա ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերի։
Հիշեցնենք՝ Դեմբելեն հրաժարվել էր երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը, քանի որ պայմանները նրան չեն գոհացրել։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ասել էր, որ Դեմբելեն կամ կերկարաձգի պայմանագիրը, կամ պետք է հեռանա ակումբից։
























































