«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Canal+-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը կապ է պահում Ռեշֆորդի հետ ու Մբապեի հեռանալու դեպքում հույս ունի պայմանագիր կնքել նրա հետ։ Ռեշֆորդը ևս հետաքրքրված է տեղափոխությամբ։
Ռեշֆորդը ՄՅՈՒ-ի սան է։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 85 մլն եվրո։
























































