Կանանց գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևան «ОК! На связи» ալքին տված հարցազրույցի ժամանակ փախել է ստուդիայից: Պատճառը անակնկալով տուփի մեջ թիթեռների առկայությունն էր։
Պեկինում Օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին հաղորդավարը Մեդվեդևային հարցեր է ուղղել Ռուսաստանի հավաքականի մասին և հարցրել գեղասահքի հնարքների մասին։ Ինչ-որ պահի ստուդիա են բերել անակնկալով տուփ, և հաղորդավարը խնդրել է Մեդվեդևային բացել այն։ Գեղասահորդուհին դա արել է, բայց անմիջապես վեր թռչել ու փախել ստուդիայց։ Պարզվել է, որ տուփի մեջ թիթեռներ են եղել, որոնց նկատմամբ վախի մասին Եվգենիան պատմել էր մի քանի տարի առաջ։
«Հեռացրեք դա, խնդրում եմ։ Անմիջապես: Աստված մի արասցե ինչ-որ մեկը բացի այն»,- ասել է գեղասահորդուհին։ Երբ տուփը տարել են ստուդիայից, Եվգենիան վերադարձել է իր տեղը։
«Ինչու՞, այդպես չի կարելի անել: Ավելի լավ կլիներ, որ սարդեր դնեիք այնտեղ։ Ես ֆոբիա ունեմ թիթեռներից»,- ասել է Մեդվեդևան։