«Լիվերպուլի» ճապոնացի կիսապաշտպան Տակումի Մինամինոն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չի փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, կարմիրները մերժել են ճապոնացու տրանսֆերին վերաբերող բոլոր առաջարկները:
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Լիդսն» ու «Մոնակոն»։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» կհամաձայնի բաց թողնել Մինամինոյին միայն այն դեպքում, երբ շատ մեծ առաջարկ ստանա:
Ընթացիկ մրցաշրջանում Տակումին Պրեմիեր լիգայում անցկացրել է ութ հանդիպում, որոնցում կարողացել է երկու գոլի հեղինակ դառնալ։
























































