ԱՊԼ 23-րդ տուրում «Ման Սիթին» հյուրընկլավել էր «Սաութհեմփթոնին» ու ոչ-ոքի խաղաց։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։
Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեցին տանտերերը․ աչքի ընկավ Ուոքեր Պիտերսը։ «Սիթին» հաշիվը կարողացավ հավասարեցնել միայն երկրորդ կեսի միջնամասում․ 65-րդ րոպեին դե Բրյույնեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Լապորտեն։
Գվարդիոլայի սաներին ավելին անել չհաջողվեց և մրցակիցն ընդհատեց նրանց՝ 12 խաղից բաղկացած հաղթական շարքը։
Այս խաղից հետո «Սիթին» 57 միավորով շարունակում է գլխավորել ԱՊԼ մրցաշարային աղյուսակը, իսկ «Սաութհեմփթոնը» 25 միավորով 12-րդն է։