Լա Լիգայի 21-րդ տուրում «Կադիսը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Էսպանյոլի» հետ։
10-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց մանու Մորալեսը։ 55-րդ րոպեին Ալվարո Նեգրեդոն խփեց պատասխան գոլը։
80-րդ րոպեին Նեգրեդոն կարող էր դուբլ ձևակերպել, սակայն VAR համակարգի օգնությամբ վերջինիս գոլը չեղարկվեց։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Իվան Ալեխոն խփեց «Կադիսի» երկրորդ գնդակը։ Ավելացված 6-րդ րոպեին Ռաուլ դե Թոմասը ևս մեկ անգամ գրավեց «Կադիսի» դարպասը, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։
Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ընդգրկված էր տանտերերի հայտացուցակում, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։
Այսպիսով, «Կադիսը» վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։ «Էսպանյոլը» 27 միավորով 11-րդ տեղում է։
























































