«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է դառնալ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, հայտնում է Le 10 Sport-ը։ Կիլիան Մբապեն մոտ է փարիզյան ակումբից հեռանալուն, ուստի ղեկավարությունը տարբերակներ է փնտրում կազմն ուժեղացնելու համար։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել, եթե Ռոնալդուն ցանկություն հայտնի հեռանալ անգլիական թիմից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացի հարձակվողը դժգոհ է թիմում տիրող իրավիճակից և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունից։ Ռոնալդուն իր գործակալ Ժորժե Մենդեշին ասել է, որ պետք է նոր թիմ փնտրի, եթե իրավիճակը չփոխվի։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։