Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային պատուհանի փակումից առաջ անպայման փորձում է հարձակվող ձեռք բերել:
Անգլիական ակումբը փորձում է վարձակալել չինական «Շանխայ Շենխուայի» հարձակվող Օդիոն Իգալոյին, բայց հնարավոր է մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը չհասցնի:
Չինաստանի ավարտված առաջնությունում 17 խաղում Իգալոն դարձել է 10 գոլի հեղինակ: