Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվել էր «Գրանադային» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվն արդեն 2-րդ րոպեին բացեց Ժոաո Ֆելիշը՝ առաջ մղելով հյուրերին։ 17-րդ րոպեին Դարվին Մակիսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 61-րդ րոպեին աչքի ընկավ Մոլինան՝ հաղթանակ պարգևելով տանտերերին։
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 29 միավորով Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ «Գրանադան» 19 միավորով՝ 15-րդ։