Ա Սերիայի 19-րդ տուրում «Ռոման» ընդունել էր «Սամպդորիային» ու չկարողացավ հաղթանակ տանել։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Առաջին կեսն անցավ գոլազուրկ, իսկ երկրորդ կեսի 72-րդ րոպեին հռոմեացիների կազմում հաշիվը բացեց 5 րոպե առաջ փոխարինման մտած Շոմուրոդովը, բայց 8 րոպե անց Գաբիադինին հավասարեցրեց հաշիվն, ու խաղն այդպես էլ ավարտվեց։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Ռոման» 32 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է, իսկ «Սամպդորիան» 20 միավորով՝ 15-րդ։
























































