Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում երկու հարց է քննարկվել.
«Շիրակ»-«ԲԿՄԱ-2» (ԱԽ060) խաղին մասին.
Խաղը չի կայացել եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով։
————————————————————————————————————
Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց`
Հարգելի համարել «Շիրակ»-«ԲԿՄԱ-2» (ԱԽ060) խաղի չկայանալը և ղեկավարվելով ՀՖՖ
Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի (2021-2022) 16-րդ
հոդվածով` դիմել ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտին խաղն այլ օր նշանակելու համար։
«Փյունիկ»-«Արարատ» (ՊԼ084) խաղի մասին.
Խաղը սկսվեց 4 րոպե ուշացումով, քանի որ «Արարատ» թիմի ֆուտբոլիստ N17
Սիլուե Դոնիմանի Յակուբան, որը արձանագրության մեջ հայտավորված էր
որպես պահեստային ֆուտբոլիստ հրաժարվում էր լքել խաղադաշտը։
Անվտանգության աշխատակիցների ջանքերով նրան դուրս բերեցին
խաղադաշտից։
————————————————————————————————————
Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց`
1) Հաստատված համարել «Արարատ» թիմի կողմից կարգապահական խախտում
թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 41-րդ կետով`
«Արարատ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի քսանապատիկի՝
20000 ՀՀ դրամի չափով։
2) Հաստատված համարել «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Սիլուե Դոնիմանի
Յակուբանի (N17) կողմից կարգապահական խախտում թույլ տալը և
ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 35-րդ կետով՝ «Արարատ»
թիմի ֆուտբոլիստ Սիլուե Դոնիմանի Յակուբանին (N17) որակազրկել 2 խաղով և
«Արարատ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի՝
50000 ՀՀ դրամի չափով:
























































