«Վեսթ Հեմը» և «Բարսելոնան» կպայքարեն «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Ադնան Յանուզայի տրանսֆերի համար, հայտնում է Todofichajes-ը։
Երկու ակումբներն էլ հետաքրքրված են 26-ամյա ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու հնարավորությամբ։
«Վեսթ Հեմը» կարող է բանակցային առավելություն ձեռք բերել՝ հաշվի առնելով գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսի գործոնը, ով Յանուզային 2013-14 թվականներին նշանակալի դեր է տվել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ակումբի հետ կլրանա հաջորդ ամառ։