«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, վստահեցնում է Footmercato-ն: Ֆրանսիացին դեռևս չի համաձայնեցրել նոր պայմանագրի բոլոր մանրամասները, բայց նա չի ցանկանում հեռանալ:
Դեմբելեն 2017 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում, ուր տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիայից» 135 մլն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 50 մլն եվրո:
Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում Դեմբելեն 5 խաղի է մասնակցել և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև երեք խաղի է մասնակցել Չեմպիոնների լիգայում:
























































