Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արձագանքել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի այն խոսքերին, թե լեհ ֆուտբոլիստն արժանի էր «Ոսկե Գնդկաին».
«Շատ զգացված եմ Մեսսիի այդ խոսքերից: Դրանք դատարկ խոսքեր չէին, և շատ հաճելի պահ իմ կարիերայում:
Մեսսիի հետ առանձնազրույցում մենք ընդամենը մի քանի բառ փոխանակվեցինք, քանի որ իմ իսպաներն այդքան էլ լավը չէ: Ես Մբապեի հետ անգլերեն էի խոսում, հետո նա թարգմանում էր Մեսսիին՛ Հրաշալի երեկո էր»,- Լևանդովսկիի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Լեհ հարձակվողին նաև հարց են ուղղել այն մասին, թե ինչ է պետք անել ապագայում «Ոսկե Գնդակը» ստանալու համար. «Խոսքը փոքր մանրուքների մասին է: Ամեն ինչ պետք է իր տեղում լինի: Ես միայն կարող եմ երաշխավորել, որ կշարունակեմ կատարել իմ աշխատանքն ու լավ արդյունքներ ցուցադրել»: