Լա լիգայի 4-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Սևիլյային»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Պապու Գոմեսը: Առաջին կեսի վերջին րոպեին կատալոնացիները կարողացան հավասարեցնել հաշիվը. աչքի ընկավ Արաուխոն:
Այս խաղից հետո «Սևիլյան» 38 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բարսելոնան» 28 միավորով՝ 7-րդը:
























































