«Կալյարիի» ֆուտբոլիստ Դիեգո Գոդինը հայտարարել է իտալական ակումբից հեռանալու մասին։
«Հունվարին պատրաստվում եմ հեռանալ «Կալյարիից»։ Ամեն ինչ ավարտվեց բազմաթիվ խնդիրներից հետո․ նոր լուծում եմ փնտրում, 10 օրից կկարողանամ պատմել նոր ակումբիս մասին»,- ֆուտբոլիստի՝ Sport890-ի հետ զրույցում ասած խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս շաբաթ Գոդինը ընդգրկված չէր թիմում։
























































