«Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել Լուկա Մոդրիչի հետ պայմանագիրը։
Ներկայումս ֆուտբոլիստը տարեկան 10,5 մլն եվրո է ստանում, բայց մադրիդցիները պատրաստ չեն նրան հետագայում ևս նման գումար վճարել։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը՝ «սերուցքայինները» կիսապաշտպանին կառաջարկի մինչև 2023-ի ամառ նախատեսված պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։
























































