«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, Լա լիգայի շրջանակում «Սևիլիայի» դեմ կայանալիք խաղից առաջ կիսվել է անադալուսյան թիմի մասին կարծիքով։
«Սևիլիան» հավակնում է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է։ Նրանք մեզ համար օրինակ են ամեն ինչում։ «Սևիլիան» մեր անմիջական մրցակիցն է: Լոպետեգին գերզանց թիմ է կառուցել, որը ցուցադրում է կարգապահ և գեղեցիկ ֆուտբոլ:
Հաղթելու դեպքում «Սևիլիան» կկարողանա «Ռեալից» միավորների տարբերությունը կրճատել` հասցնելով երեքի: Նրանք ամեն բան կանեն այս խաղում հաղթելու և 3 միաավոր վաստակելու համար:
Չենք կարող չփաստել, որ նրանք Լա Լիգայում հաղթելու թեկնածուներ են», Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo -ն:
Թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` Երևանի ժամանակով 00:30-ին:
























































