Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը չի ցանկանում հեռանալ իսպանական թիմից առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Բելգիացի ֆուտբոլիստի ընտանիքում համալրում է սպասվում, այդ իսկ պատճառով Ազարը չի ցանկանում կյանքում ավելորդ փոփոխություններ իրականացնել: Այս մասին հայտնում է AS-ը:
38-ամյա Ազարը 2019 թվականի ամռանն է դարձել մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Չելսիից» 115 մլն եվրոյի դիմա: Թիմի կազմում անցկացրած 56 խաղում բելգիացի ֆուտբոլիստը 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Ազարի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Transfermarkt-ը Ազարի տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է գնահատում:
























































