«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքս Կոլյադոն մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի «Գրանադայում»: Իսպանական ակումբը ֆուտբոլիստին վարձակալել է մինչև մրցաշրջանի վերջ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
22-ամյա իսպանացի ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին հատվածը բաց է թողել քանի, որ «Բարսելոնան» չի կարողացել իր սանին հայտավորել մրցաշրջանի համար: Ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին հաղորդվում էր, որ կիսապաշտպանը կարող է հայտնվել Մոսկվայի ԲԿՄԱ-ում:
Կոլյադոն 105 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» համակարգում, որտեղ 22 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
























































