Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը կարող է տեղափոխվել MLS:
Ֆուտբոլիստի ներկայացուցիչը պայմանագիր է կնքել հոկեյիստների տրանսֆերային հարցերով զբաղվող գործակալ Դեն Միլշտեյնի հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պավել Գորոդնիցկին, Սմոլովի գործակալ Միխաիլ Դանիլյուկը մինչև 2022 թվականի մայիսը պայմանագիր է կնքել Pro Sports Management ընկերության հետ և կարող է Սմոլովի տրանսֆերի հետ կապված բանակցություններ սկսել MLS-ը ներկայացնող ակումբների հետ։
Հարկ է նշել, որ հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը «երկաթուղայինների» հետ լրանալու է 2022 թվականի ամռանը։
























































