Լա Լիգայի 18-րդ տուրում «Գրանադան» 4-1 հաշվով հաղթեց «Մալյորկային»։
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Խորխե Մոլինան՝ դառնալով Իսպանիայի առաջնության ռեկորդակիր։
Ինչպես տեղեկացնում է MIsterChip-ը, Մոլինան 39 տարեկան 241 օրական հասակում դարձավ Լա Լիգայի պատմության մեջ հեթ-տրիկ ձևակերպած ամենատարեց ֆուտբոլիստը։
Նախկին ռեկորդը պատկանում էր «Բետիսի» լեգենդար կիսապաշտպան Խոակինին, որը 2019 թվականին «Ատլետիկոյի» դարպասը երեք գնդակ էր ուղարկել 38 տարեկան 140 օրական հասակում։
Ընթացիկ մրցաշրջանում Մոլինան մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































