Մինո Ռայոլան, որը «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիխտի գործակալն է, խոսել է հոլանդացի ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
«Մատեյս դե Լիխտը պատրաստ է իր կարիերայում նոր քայլի, նա նույնպես այդպես է մտածում»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
22-ամյա դե Լիխտը իտալական ակումբ է տեղափոխվել 2019 թվականին։
























































