Լոնդոնի «Չելսին» ԱՊԼ-ի 18-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս մրցում է «Վուլվերհեմփթոնի» հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 18:00-ին, իսկ լոնդոնցիները խաղաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով.
Մեկնարկային. Էդուարդ Մենդի, Անտոնիո Ռյուդիգեր, Տյագո Սիլվա, Սեզար Ասպիլիկուետա, Մարկոս Ալոնսո, Ռիս Ջեյմս, Ն՛Գոլո Կանտե, Տրեվո Չալոբա, Հաքիմ Զիեշ, Մեյսոն Մաունթ, Քրիստիան Պուլիշիչ:
Նշենք՝ «Չելսիի» ղեկավարությունը դիմել էր ԱՊԼ-ի ղեկավարությանը՝ «Վուլվզի» դեմ խաղը հետաձգելու խնդրանքով: Լոնդոնյան թիմում 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով՝ Ռոմելու Լուկակուն, Տիմո Վերները, Բեն Չիլուելն ու Կալում Հադսոն-Օդոյին:
Լիգան, սակայն, մերժել էր «Չելսիի» խնդրանքը:
























































