Իրանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի խաղում «Փեյքանը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության ետնապահ «Շաին Բուշերին»։ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանի նորամուտի խաղում «Փեյքանը» պարտվել է 1։3 հաշվով։
Այս հանդիպումից հետո «Փեյքանը» 13 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում։