Իրանական Պրո լիգայի 19-րդ տուրում «Փեյքանը» հյուրընկալվելիս մրցել է «Մաշին Սազի» թիմի հետ ու գերկամային ոչ-ոքի գրանցել՝ 2։2 հաշվով ավարտելով խաղը։
Մինչև 90-րդ րոպեն Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանի թիմը՝ «Փեյքանը», պարտվելիս է եղել 0։2 հաշվով, բայց 90-րդ և 90+3-րդ րոպեին կարողացել է երկու գոլ խփել ու ոչ-ոքի կորզել։
Արամ Հայրապետյանը մասնակցել է ամբողջ խաղին։
Այս հանդիպումից հետո «Փեյքանը» իր միավորների թիվը հասցրել է 14-ի ու Իրանի առաջնության մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Մաշին Սազին» 24 միավորով 9-րդ տեղում է։