Հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։
Marca-ն հայտնում է, որ 34-ամյա ուրուգվայցին որոշել է ընդունել «Բարսելոնայի» առաջարկը, և Էդինսոնը պատրաստվում է միանալ կատալոնացիներին, երբ բացվի տրանսֆերային պատուհանը։
Կողմերի միջև պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, նախատեսված կլինի վեց ամսով՝ մինչև հունիսի 30-ը։
Կավանին առաջարկ ուներ նաև «Բոկա Խունիորսից», սակայն ուրուգվայցին մերժել է այն՝ հօգուտ «Բարսայի»:
























































