Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի գործակալ Մարտին Շուտսը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Քրիսը ֆիզիկական լավ մարզավիճակում է, ու կշարունակի խաղալ։ Ես շատ դրական եմ տրամադրված։ Ֆուտբոլը նրա տարերքն է։
Արդեն երկու ակումբից զանգել են ինձ, որ իմանան՝ ինչպես են նրա գործերը։ Դա վաղուց էր, երբ նա դեռ պայմանագիր ուներ «Ինտերի» հետ ու անհատական էր մարզվում։
«Ինտերի» հետ կապված ամեն ինչ պարզ էր։ Իտալիան միակ երկիրն է, որ թույլ չի տալիս դեֆիբրիլյատորով խաղալ կամ մարզվել»,- Շուտսի խոսքերն է փոխանցում AS-ը։
























































