Sport.es-ը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը որոշել է իր թիմում պահել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր Մյունխենի «Բավարիան»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չավին չի ցանկանում բաց թողնել նման փորձառու դարպասապահին՝ չնայած ակումբի ֆինանսական դժվարություններին։
29-ամյա գերմանացին 2014 թվականի ամռանից պաշտպանում է «Բարսելոնայի» դարպասները։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
























































