Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը շուտով կլքի իր ներկայիս ակումբը։ 24-ամյա հարձակվողը գիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան հեռանալուց հետո։
Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիացին ցանկանում է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։ Կատալոնացիները չեն թաքցնում իրենց հետաքրքրությունը հարձակվողի նկատմամբ, սակայն դեռ լիովին պարզ չէ, թե ինչպես է ակումբը պատրաստվում գնել Ռեշֆորդին, եթե բավականին մեծ ֆինանսական խնդիրներ ունեն։
Ամենայն հավանականությամբ, այս ձմռանը «Բարսելոնան» մի շարք ֆուտբոլիտների կվաճառի, որպեսզի ստացված եկամուտն օգտագործի նոր խաղացողների, այդ թվում՝ Մարկուսի տրանսֆերը գնելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ինը հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում:
























































