Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի նկատմամբ վերաբերմունքի մասին։
«Ինձ համար դժվար էր հավատալ այն ամենին, ինչ կատարվում էր։ Պատկերացրեք, որ 18 տարեկան եք, հեռանում եք «Սպորտինգից» և խաղում եք աստղերի՝ Գիգզի, Սքոուլզի, Քինի, Սուլշերի հետ։
Ես մի փոքր նյարդայնանում էի, բայց սըր Ալեքսն ինձ շատ օգնեց՝ շփվելով ինձ հետ։ Երբեմն նա ինձ հրավիրում էր իր աշխատասենյակ թարգմանչի հետ, բայց դա նշանակություն չունի։ Կարևորն այն էր, որ նա ինձ պատմեց այն բաների մասին, որոնք անհրաժեշտ են աճի համար՝ թե՛ ֆուտբոլային, թե՛ անձնական առումով:
Ես իսկապես գնահատում եմ նրա օգնությունը: Ես միշտ ասում եմ, որ նա ֆուտբոլում ինձ համար հայր է»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը։
























































