«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել է, որ մարզումների ժամանակ ստիպված է «մանեկեններ» օգտագործել՝ կորոնավիրուսով վարակված խաղացողների մեծ թվի պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմի» ինը խաղացողներ, ինչպես նաև ակումբի մի քանի աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով։
Կոնֆերենցիաների լիգայի «Ռենի» դեմ հանդիպումը չեղարկվել էր, իսկ հինգշաբթի օրը կայանալիք Պրեմիեր լիգայի «Լեսթերի» հետ խաղը հետաձգվել էր։
«Մենք երեք օր մարզումներ չենք անցկացրել, հետո անցկացրինք 12 խաղացողներով։ Նման պայմաններում բավականին դժվար էր մարզվել։ Սովորաբար մարզումների համար 20 խաղացող է պահանջվում, և ես ստիպված էի օգտագործել մանեկեններ: Բայց սա, իհարկե, ամենևին էլ այն չէ»,- մեջբերում է Կոնտեին Daily Mail-ը։
























































