Ազգերի լիգայի ձևաչափը կարող է էապես փոխվել։ 2024 թվականից մրցաշարում հանդես կգան նաև Հարավային Ամերիկան ներկայացնող հավաքականները։ Այս մասին հաղորդել է ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ Զբիգնև Բոնեկը։
«Սա վերջին Ազգերի լիգան է այս ձևաչափով։ Հանդիպում ենք ունեցել ԿՈՆՄԵԲՈԼ-ի հետ։
2024 թվականից մրցաշարին կմիանան Հարավային Ամերիկայի հավաքականները։ Մենք դեռ աշխատում ենք ձևաչափի վրա»,- ասել է Բոնեկը Meczyki-ի հետ զրույցում։
Փոխնախագահի խոսքով՝ մրցաշարին կմասնակցեն ԿՈՆՄԵԲՈԼ-ի բոլոր 10 հավաքականները։
Սպասվում է, որ Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պերուն, Ուրուգվայը և Չիլին կլինեն Ա լիգայում, իսկ Բոլիվիան, Էկվադորը, Պարագվայը և Վենեսուելան՝ Բ լիգայում։
























































